Գաղտնիք չէ, որ համակարգիչները մեր կյանքում մեծ դեր են խաղում: Դրանք մեր համար դարձել են աշխատանքի, առօրյաի, ուսման մեջ օգնականներ: Ներկայիս դեռահասները չեն պատկերացնում կյանքը առանց համակարգչի: Իրենց ազատ ժամանակի գրեթե ամբողջ մասը անց են կացնում համակրգչի առջև, որովհետև այն ընկերների հետ շփվելու, զվարճանալու և սովորելու հիանալի միջոց է:
Ցավոք սրտի, ոչ մի բան անթերի չէ և համակարգիչը նույնպես:
Համակարգչի հետ աշխատանքի ընթացքում տարբեր տեսակի խնդիրներ են առաջանում, որոնք խանգառում են դրա աշխատանքին: Եվ առաջին բանը, որ գալիս է մեր մտքին այն վերանորոգելն է: Ոմանք դրա վրա շատ ժամանակ են ծախսում, ոմանք՝ գումար, իսկ մյուս մասը գրեթե խնդիրներ չի ունենում, որովհետև գիտի համակարգչի հետ վերաբերվելու կանոնները:
Համակարգիչը կնոջ պես մի բան է, չհետևեցիր կթողնի քեզ միայնակ:
Ամենագլխավորը, համակարգիչը մաքուր պահելն է: Այն պետք է պարբերաբար մաքրել, թե՛ ներսից և թե՛ դրսից: