Monday, August 1, 2011

iPhone 5-ը կհայտնվի այս տարվա սեպտեմբերին

Չինական The China Times հրատարակության տվյալներով նոր սմարթֆոն iPhone 5-ը դուրս կգա սեպտեմբերի երկրորդ կեսերին (6-15): Միևնույն ժամանակ աղբյուրը հայտնում է, որ iPad 3-ի թողարկումը կհետաձգվի մինչև նոյեմբերի վերջ, որի պատճառը սարքավորումների ներկրման ձգձգումն է: Նոր սմարթֆոնի ներկայացման հետ միասին տեղի կունենա նաև նոր օպերացիոն համակարգի` iOS 5-ի «բացումը»:





Ինչպես աղբյուրն է հայտնում, Apple-ը պատվիրել է iPhone 5-ի 4 միլիոն օրինակ, իսկ հիմա փորձնական փուլում արդեն պատրաստ է 400 000-ը: Ենթադրվում է, որ նոր iPhone 5-ը կունենա էլ ավելի լայն էկրան, կաշխատի Apple A5 երկմիջուկանի պրոցեսորով: Ամեն դեպքում, այս ամենն ընդամենը ենթադրություն է: Մնաց մոտ երկու ամիս, սպասենք և տեսնենք:

No comments:

Post a Comment