Tuesday, July 24, 2012

Ինչու Աստվածը չի զբաղվում հեղինակային իրավունքով



Մարդկությունը գրեթե ամեն բան բնությունից (նույն ինքը Աստված)պատճենահանելով է ստեղծել: 
Առաջնայինը ընդհանրապես, եղել ու մնում է բնությունը և մասնավորապես էվոլյուցիան,որը պատճենահանում և պահպանում է լավագույնն ու արդյունավետը իսկ անպետքը ոչնչացնում(բնական ընտրություն): 
Ցանկացած տեխնոլոգիա մեծ կամ փոքր չափով հիմնված է փոխառության վրա: 
Տեխնիկական էվոլյուցիան ոչինչով չի տարբերվում կենսաբանականից:Իհարկե,եթե էվոլյուցիան ընկալենք որպես տեսակների զարգացման հնարավորություն, այլ ոչ թե առանձին կորպորացիաների շահերի պայքար: Համընդհանուր գլոբալիզացիայի պայմաններում ,ՏՏ ոլորտը նույնպես միավորվում է մենաշնորհ ,ահռելի ընկերություններում,հենց որոնց համար հեղինակային իրավունքը անձեռնամխելի է: 
Նոր տեխնոլոգիաների ազատ շրջանառության ու օգտագործման ցանկացած արգելքը, ամեն տեսակի սահմանափակումները խոչնդոտում են զարգացումը:Եվ դա ոչ միայն տնտեսագիտական,այլ կենսաբանական կատեգորիա է:Հետևապես ՏՏ մոնոպոլիստները տեսքով, ուղեղի պարունակությամբ նման լինելով դինոզավրներին,չեն համապատասխանի գոյատևման էվոլյուցիոն պահանջներին ու… 


Բաժին`ITկյանք

No comments:

Post a Comment