Thursday, August 29, 2013

200 անվճար ծրագրեր


Եթե ինչ որ գործողություն անելու համար կա անվճար ծրագիր, ինչու՞ չօգտվել, ներկայացնում եմ Ձեզ, մոտովորապես 200 անվճար ծրագրեր, տարբեր տիպի աշխատանքների համար:

Օֆիսային ծրագրեր
OpenOffice - օֆիսային համակարգ
PC Suite 602 - օֆիսային համակարգ
AbiWord - տեքստային խմբագրիչ
Atlantis Nova - տեքստային խմբագրիչ
Microsoft PowerPoint Viewer - power point ֆայլերի դիտորդ
Adobe Reader - pdf reader
Foxit PDF Reader - pdf reader
PDFCreator -  pdf ֆայլեր ստեղծոց
Sunbird - Օրացույց
EssentialPIM Free - Օրացույց
PhraseExpress - արագացնում ենք մեր հավաքելու(գրելու) արագությունը
ATnotes - ստեղծեք նշումներ dekstop-ին

Սեքս համակարգչի հետ

Քանի որ, վերջին ժամանակներս, համացանցում  սեքսը  դարձել է գլխավոր քննարկման առարկա, որոշեցի ես էլ հետ չմնալ, և այդ բառը ավելացնել իմ բլոգում:
Սեքս համակարգչի հե՞տ: Անհնար է՞: Սխալվում ե՛ս: Փորձի՛ր:
Իսկ, եթե լուրջ, գրառումս ուզում եմ հղել, համացանցը անմակարդակ դարձնող` սեքսամետ բլոգգերներին: Խորապես հասկանալով, որ իրական կյանքում Ձեր դժվարությունները ուզում եք հաղթահարել վիրտուալում, խորհուրդ եմ տալիս, մտածե՛լ` սրա համար զուգընկեր պետք չի:
Ձե՛ր գրառումները, Ձե՛ր փոքրիկն է կարդալու: Պատկերացնում ե՞ք Ձեր երեսի գույնը, երբ Ձեր փոքրիկը պարզի, որ ոմն ԱյԷմգօննաԹուԴայՖօռՍեկս-ը իր մայրիկն է:

Բաժին` Հումոր:

Wednesday, August 28, 2013

Ինչպես միացնել Registry Editor-ը, երբ այն անջատված է Administrator-ի կողմից

Եթե, regedit մտնելուց, տեսնում եք այս հաղորդագրությունը, ուրեմն`
1. Կա՛մ blocked, կա՛մ disabled, կա՛մ locked, անվտանգության նկատառումներով:
2. W32/Brontok-C. վիրուսի աշխատանքի հետևանք:
Ցանկացած RegEdit.exe-ին հարցում, վերադարձնելու է այս հաղորդագրությունը` Registry editing has been disabled by your administrator. Սա վերացնելու համար, կառաջարկեմ մի քանի տարբերակ`

Միացնում ենք Regedit-ը Local Group Policy Editor-ով
  1. Start -> Run (Win[key] + R)
  2. Հավաքում ենք GPEdit.msc, հետո սեղմում Enter
  3. Նավարկեք, հետևյալ կերպ ` User Configuration -> Administrative Templates -> System
  4. Settings բլոկում (աջ մասում), գտեք Prevent access to registry editing tools դրույթը, և դաբլ քլիք 
  5. Ընտրեք Disable կամ Not Configured
  6. Սեղմեք Ok
  7. Restart արեք համակարգիչը
VBS սկրպիտ, Registry Editor-ը անջատել/միացնելու համար
Բեռնեք այս` regtools.vbs, ֆայլը, և աշխատացրեք այն:
Այս փոքրիկ սկրիպտը, տվյալների բազայում ստուգելու է, եթե regedit-ը անջատող բանալին կա, ապա ջնջելու է այն, եթե չկա, ստեղծելու: Ծրագիրը բոլոր փոփոխությունները կատարում է այստեղ ` HKCU\Software\Microsoft\Windows\CurrentVersion\Policies\System.:

UnHookExec.inf by Symantec Registry-ն գործարանային վիճակի բերելու համար
Շատ դեպքերում, այս խնդիրը առաջանում է, վիրուսի հետևանքով: Վիրուսը անջատում է regedit-ը չթողնելով օգտագործողին փոփոխություններ կատարել: Միևնույն ժամանակ, «մտնում» է բոլոր exe-ների բացման հրամանի մեջ, այսինքն ամեն անգամ exe բացելուց, ինքն էլ է միանում: Այս խնդիրը լուծելու համար Symantec պապիկը սկրպիտ է առաջարկում, որը, վերադարձնում է բոլոր ստանդարտ արժեքները` BAT, COM, EXE, PIF, REG and SCR ֆայլերի համար:

Բեռնեք այս` UnHookExec.inf, ֆայլը, աջ կլիկ արեք և սեղմեք Install, որից հետո Restart արեք համակարգիչը:

Tuesday, August 27, 2013

Լավագույն անտիվիրուս

Բարև, վերջին անգամ, երբ քննարկում էինք անտիվիրուսները 2 տարի առաջ էր, ժամանակն է թարմացնել մեր գիտելքիները: Թեստի համար ընտրել ենք հետևյալ անտիվիրուսները`
avast! Free Antivirus 8.0
AVG Anti-Virus 2013
AVIRA Antivirus Premium 2013
Bitdefender Antivirus Plus 2013
BullGuard Antivirus 2013
Ensusift Anti-Malware 7.0
eScan Anti-Virus 14.0
ESET NOD32 Antivirus 6.0
Fortinet FortiCilent Lite 4.3.5
F-Secure Anti-Virus 2013
G DATA AntiVirus 2014
Kaspersky Anti-Virus 2013
Kingsoft Anti-Virus 2013.SP2.5
McAfee Antivirus Plus 2013
Microsoft Security Essentials 4.2
Panda Cloud Antivirus Free 2.1.1
Qihoo 360 Antivirus 4.0
Sophos Anti-Virus 10.2
Symantec Norton Anti-virus 2013
ThreatTrack Cipre Antivirus 2013
Trend Micro Titanium Antivirus Plus 2013 
Բոլոր անտիվիրուսները տեղադրված են եղել առանձին համակարգչի(Intel Core i5-3330 CPU և 4GB RAM) վրա, որոնք աշխատում են Windows 7 SP1 օպերացիոն համակարգով:

Ինչպես գրանցվել ebay-ում

Բարև հարգելի ընթերցող: Ինչպես տեսնում ենք գնալով ebay-ի պահանջարկը ավելի է շատանում, դրա համար որոշեցի ներկայացնել, երևի թե ամբողջական инструкция, թե ինչպես գրամցվել ebay-ում:
Ընտրում ենք պլաստիկ քարտ


   Նախ և առաջ մեզ պետք է անձնական բանկային քարտ:
Եթե Visa, ուրեմն մեզ պետք կգա հետևյալներից, որևէ մեկը` Virtual, Classic, Gold, Platinum, Infinite կամ ավելի բարձր:
   Եթե MasterCard, ապա ` Virtual, Mass (Standard), Gold, World, Platinum, World Signia, World Black Edition կամ ավելի բարձր:
   Եթե վստահ չեք, ձեր քարտը համապատասխանում է, թե ոչ, ճշտեք բանկից:
  Եթե պլանավորել եք առևտուր անել, ոչ միայն ebay-ից, խորհուրդ կտամ բացել դոլլարային հաշիվ:



Saturday, August 24, 2013

Windows 7-ի տեղադրում, քայլ առ քայլ

1. Եթե ունենք Windows 7-ի bootable DVD-ն, բաց ենք թողում 2-րդ կետը:
2. Եթե չունենք Windows 7-ի DVD-ն, բեռնում ենք iso ֆայլը այստեղից: 
2.1 Win[key]+R, կբացի հետևյալ պատուհանը, որտեղ և հավաքում եք diskpart:

2.2 Հերթականությամբ հավաքում եք հետևյալ հրամանները`
- list disk
- select disk # (որտեղ # - Flash սկավառակի -ի համարն է ցուցակում)
- clean
- create partition primary
- select partition 1
- active
-format fs=fat32 quick

2.3 Բեռնում ենք 7-zip ծրագիրը:
2.4 Extract եք անում, ինչպես նշված է հետևյալ նկարում: