Ընտրում ենք պլաստիկ քարտ
Նախ և առաջ մեզ պետք է անձնական բանկային քարտ:
Եթե Visa, ուրեմն մեզ պետք կգա հետևյալներից, որևէ մեկը` Virtual, Classic, Gold, Platinum, Infinite կամ ավելի բարձր:
Եթե MasterCard, ապա ` Virtual, Mass (Standard), Gold, World, Platinum, World Signia, World Black Edition կամ ավելի բարձր:
Եթե վստահ չեք, ձեր քարտը համապատասխանում է, թե ոչ, ճշտեք բանկից:
Եթե պլանավորել եք առևտուր անել, ոչ միայն ebay-ից, խորհուրդ կտամ բացել դոլլարային հաշիվ:
գրանցվում ենք paypal-ում, և այն միացնում մեր պլաստիկ քարտին
Գրանցվելու համար սեղմեք այստեղ, որից հետո Sign up:
Ընտրեք` երկիրը, Ձեր լեզուն, հետո `
Individual
For individuals who buy and sell online.
Սրա տակ, ընտրեք Open an Account:
Որից հետո պետք է լրացնեք Ձեր անձնական ինֆորմացիան: Լրացրեք այն ճիշտ ևս մեկ անգամ ստուգեք այն, որից հետո սեղմեք Agree and Create Account:
Ուշադրություն հեռախոսի համարը գրում եք միջացքային ֆորմատով +374XXXXXXXXՈրից հետո Ձեզ կխնդրեն մուտքագրել Ձեր պլաստիկ քարտի տվյալնները, եթե մինչև այս չեք «ֆայմել» ապա CSC դաշտում մուտքագրեք այ էս(նայիր ներքև) կոդը, որը գտնվում է քարտի հետևում:
Եթե ամեն ինչ «լավ» է անցել, որեմն Ձեր առջև կբացվի PayPal-ի գլխավոր էջը: Այ, մոտովորապես այս էջը:
Սեղմեք Become Verified:
Ստուգեք, եթե ներկայացված տվյալները ճիշտ են, շարունակեք: Հիմա Ձեր հաշվից կգանձվի 1.95$: Դե լավ, մի՛ վախեցիր, ստուգումից հետո, որը կտևի 2 օր(ամենաշատը), Ձեր հարստությունը` Ձեզ ետ կվերադարձնեն:
Եթե ամեն ինչ ճիշտ եք արել, PayPal-ը կխնդրի մուտքագրել 4 նիշանոց ծածկագիրը, որը կնշվի, երբ նայեք PayPal-ի հետ գործարքի հաշվետվությունը: Ամենայն հավանականությամբ դուք կստանաք SMS, որի մեջ կարող եք գտնել այդ կոդը, եթե ոչ` դիմեք բանկ-ի սպասարկման բաժին, երևի հե՛նց հեռախոսով նրանք Ձեզ կասեն կոդը:
Ահա և վերջ, մենք գրանցեցինք PayPal հաշիվ և այն կապեցինք մեր պլաստիկ քարտի հետ:
գրանցվում ենք ebay-ում
ոնց մեր ռուս գործընկերներն են ասում, «դաժդալիս»
Մտնում ենք ebay.com, ձախ վերևի անկյունում սեղմում register:
Name, Last Name հավաքում եք Ձեր իրական անուն, ազգանունը:
E-mail դաշտում հավաքում եք իրական email հասցե
ebay user ID: Սա Ձեր նիքնեյմն է e-bay ում:
Գաղտնաբառը հավաքելուց հետո` սեղմում ենք Submit:
Street address դաշտում հավաքում ենք մեր հասցեն, որտեղ պետք է ծանրոցը գա, օրինակ` Davtashen 1 part, 15-24 : Այս հասցեն միայն տեսնելու են Ձեր փոստում աշխատող «տյոտկեքը»:
State դաշտը բաց ենք թողում:
Մնացածը արդեն, ինձ թվում է ինքներդ կանեք: Գրանցումը վերջացնելուց հետո, ստուգեք Ձեր e-mail-ը: Ակտիվացրեք ձեր account-ը, ինչպես նշված է, ebay-ի կողմից ուղարկված նամակում:
Որից հետո կբացվի էջ, որտեղ պետք է սեղմեք Sign up for PayPal, որը կկապի Ձեր e-bay-ը paypal-ի հետ: Դուք կտեղափոխվեք paypal-ի էջ, որտեղ կառաջադրվի ձեզ մուտք գործել համակարգ, եթե իհարկե այնտեղից դուրս եք եկել:
No comments:
Post a Comment