Thursday, September 29, 2011

Mozilla Firefox 7


Firefox-ի 6-րդ տարբերակի թողարկումից 6 շաբաթ անց թողարկվեց յոթերորդ տարբերակը, որի գլխավոր հատկանիշն է օպերատիվ հիշողության քիչ/խնայողաբար օգտագործումը:

Այն հիմա ավելի լավ է կարողանում աշխատել Java Script-ի հետ և շատ էջեր բացելիս չի ծանրաբեռնում համակարգիչը:

Mozilla-ի պաշտոնական բլոգը գրում է, որ նոր տարբերակն ապահովում է  Azure Direct2D, որն ապահովում է HTML5-ի էջերի ավելի սահուն դիտում: Արագացված է նաև Firefox Sync-ը՝ գաղտնաբառերի ու էջանշումների սինխրոնիզացման ֆունկցիան:
Բեռնել կարող եք այստեղից:

No comments:

Post a Comment