Monday, December 24, 2012

Կուռցվեյլի կանխատեսումները



Մեկ շաբաթ առաջ Google-ի ճարտարագիտական հետազոտությունների գծով տնօրեն է նշանակվել 64ամյա, հայտնի ֆուտուրոլոգ Ռայմոնդ Կուռցվեյլը: 
Միաժամանակ հանճար ու խելագար համարվող գիտնականը իր անմահության հարցում կասկածներ չունի,իսկ մնացածի համար ահա թե ինչ է կանխատեսում՝ 

  • 2040-ին կստեղծվեն  մարմնի կենսաբանական և ոչ կենսաբանական պահեստամասեր,որոնցով հնարավոր կլինի պարբերաբար թարմացնել սեփական կիբորգային մարմինը(upgrade): 
  • 2020-ին բոլորի արյուն կներարկվեն նանո-բոտեր, որոնք կապահովեն մեզ անհրաժեշտ տարրերով և կհեռացնեն վնասակարները: 
  • 2030 - ին համակարգիչներ կդառնան գրեթե անտեսանելի՝նրանք ներկառուցված կլինեն ամենուր, զգեստից մինչև կահույք: 
  • 2033 - ին կօրինականացվի «վիրտուալ մարմնավաճառությունը" 
  • 21–րդ դարի կեսերում մարդկային էվոլյուցիան կբերի նոր հանգրվանի՝“ծրագրային ապահովման վրա հիմնված մարդու (software-based humans)”, որոնք կգոյատևեն ինտերնետում :
  • Անորոշ ապագայում հնարավոր կլինի ինքդ քեզ մեկ այլ անձի(ուղեղի) գիտակցության մեջ տեղափոխել և տեսնել, թե ինչպես է նա տեսնում աշխարհը: 




Բաժին՝ITկյանք


No comments:

Post a Comment