Sunday, June 19, 2011

Google Chrome 14.0.794.0 Beta | Mozilla Firefox 5 Beta



Google Chrome-ի այս տարբերակի մեջ կարելի է ասել էական փոփոխություններ չեն արվել: 


Mac-ի տարբերակում ավելացվել են նոր հնարավորություններ, որոնցից զուրկ է Safari-ն` ամբողջ էկրանով վեբ կայքի ցուցադրում, բուքմարկի սինխրոնիզացիա, նոր extension-ներ և նոր արտքաին տեսքեր:

Windows-ում  ավելացվել են extension-ներ incognito ռեժիմում, plug-ins-ների անջատման հնարավորություն, հարմար աշխարհագրական դիրքի որոշում, նոր բուքմարկների կառավարիչ, խոշորցման հնարավորություն, որը պահպանվում է տվյալ կայքից դուրս գալուց հետո նույնպես: Այս տարբերակն ավելի արագագործ է, քան 4-ը:

Google Chrome-ի մյուս տարբերակների թողարկման ժամանակացույց

Google Chrome 13 – (Chromium on May 30, 2011)
Google Chrome 14 – (Chromium on July 25, 2011)
Google Chrome 15 – (Chromium on September 5, 2011)
Google Chrome 16 – (Chromium on October 17, 2011)




Mozilla Firefox 5-ի առաջին բետա տարբերակն արդեն հնարավոր է բեռնել: Ինչպես գրված է Firefox-ի հանրային բլոգում, 5 շաբաթյա Aurora տարբերակի փորձարկումից հետո այն արդեն պատրաստ է Beta տարբերակի համար: 

Ավելացված հիմնական ֆունկցիաներն ավելի օգտակար կլինեն վեբ ծրագրավորողների համար: Այս տարբերակում վերանայվել է տեքստերի ուղղագրությունը ստուգող, տեքստի ձայնային վերարտադրության համակարգի թերությունները և վերացվել: 

Նոր հնարավորություններից մեկը «Ինձ չհետևեք» ֆունկցիան է, որը թույլ է տալիս «ասել» որոշ կայքերին, որ դուք չեք ցանկանում Ձեր տվյալները` գտնվելու վայրը, օպերացիոն համակարգը, բրաուզերի տարբերակը և այլ տեղեկություններ հայտնի դառնան:

Ուշադրություն: Այս երկու տարբերակների տեղադրումից հետո խորհուրդ է տրվում թարմեցնել Ձեր Adobe Flash Player-ը: 

No comments:

Post a Comment