Wednesday, June 15, 2011

WiFi հասարակական տրանսպորտում


Երբևէ կմտածեի՞ք, որ երթևեկելով հասարակական տրանսպորտով, կկարողանաք օգտվել անվճար ինտերնետից: 

Երևանյան հասարակական տրանսպորտի 5 ավտոբուսներում արդեն ներդրվել է Wi-Fi ինտերնետ։ 

Ծրագրի շնորհանդեսը կայանալու է վաղը, բայց 5 ավտոբուսներում այն արդեն փորձարկվել է։ Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայության պետ Արթուր Գևորգյանը չմանրամասնեց, թե որ համարի ավոտբուսներում է անլար ինտերնետն արդեն ներդրվել՝ նշելով, որ ծրագրի մանրամասները կհրապարակվեն վաղը։

Wi-Fi ինտերնետը ներդրվելու է միմիայն ավտոբուսներում։ 

Ծրագիրը իրականացնում են «Օրանժ Արմենիա» ընկերությունն ու Երևանի քաղաքապետարանը։ Այս մասին պաշտոնապես կհայտարարվի վաղը ժամը 12:00-ին՝ Երևանի քաղաքապետարանում:

No comments:

Post a Comment