Տնտեսական ինֆորմատիկայի ուսումնասիրության տեսական հիմքը ինֆորմատիկան է: Ինֆորմատիկա (informatique) բառը երկու ֆրանսիական բառերի՝ information(տեղեկատվություն) և automatique (ավտոմատիկա)-ի միաձուլումն է: Շշրջանառության մեջ է մտել Ֆրանսիայում ,տեղեկատվության ավտոմատացված վերամշակմամբ զբաղվող շրջանակը որոշելու համար:
Ինֆորմատիկան գիտություն է,որը համակարգչային տեխնոլոգիաների օգնությամբ ուսումնասիրում է տեղեկատվության հավաքագրման մեթոդները, պահեստավորումը, մշակումը և մատուցումը:
Ինֆորմատիկան բաղկացած է երեք փոխկապակցված բաղադրիչներից ՝ինֆորմատիկան որպես հիմնարար գիտության, որպես կիրառական առարկա և որպես արտադրության ճյուղ:
Ինֆորմատիկայի ուսումնասիրման հիմնական առարկաններն են տեղեկատվությունը,համակարգիչները և տեղեկատվական համակարգերը:
Ինֆորմատիկայի տեսության ընդհանուր հիմքերն են
- տեղեկատվություն
- հաշվիչ համակարգեր
- կոդավորում
- ալգորիթմներ
- Տեսական ինֆորմատիկա
- Հաշվիչ մեքենաներ
- Ծրագրավորում
- Տեղեկատվական համակարգեր
- Արհեստական ինտելեկտ
Տնտեսական ինֆորմատիկայի ուսումնասիրման առարկան են հանդիսանում տեղեկատվական համակարգերը, որոնք ապահովում են տնտեսական գործնեության ձեռներեցական և կազմակերպչական խնդիրների լուծումները:Այսինքն, տնտեսական ինֆորմատիկայի առարկան տնտեսական տեղեկատվական համակարգերն են,որոնց վերջնական նպատակը տնտեսական համակարգում արդյունավետ կառավարումն է:
Տեղեկատվական համակարգերը – դա ծրագրային և ապարատային միջոցների,գործիքների և աշխատակիցների ամբողջություն է, որն ապահովում է տեղեկատվության հավաքագրումը, պահպանումը, մշակումն ու մատուցումը, ըստ որի նախապատրաստում են և կայացնում են որոշումներ:Տնտեսությունում կիրառվող տեղեկատվական համակարգերի հիմնական բաղադրիչները ներառում են ծրագրային և ապարատային միջոցները,բիզնես ծրագրերը և տեղեկատվական համակարգերի կառավարումը:
Տեղեկատվական համակարգերի նպատակն է ընկերությունը կառավարելու համար ստեղծել ժամանակակից տեղեկատվական ենթակառուցվածք:
Բաժին ՝ IT կրթություն:
Բաժին ՝ IT կրթություն:
No comments:
Post a Comment