Wednesday, December 25, 2013

Ինչպե՞ս հոգ տանել համակարգչի մասին


Գաղտնիք չէ, որ համակարգիչները մեր կյանքում մեծ դեր են խաղում: Դրանք մեր համար դարձել են աշխատանքի, առօրյաի, ուսման մեջ օգնականներ: Ներկայիս դեռահասները չեն պատկերացնում կյանքը առանց համակարգչի: Իրենց ազատ ժամանակի գրեթե ամբողջ մասը անց են կացնում համակրգչի առջև,  որովհետև այն ընկերների հետ շփվելու, զվարճանալու և սովորելու հիանալի միջոց է:

Ցավոք սրտի, ոչ մի բան անթերի չէ և համակարգիչը նույնպես:
Համակարգչի հետ աշխատանքի ընթացքում տարբեր տեսակի խնդիրներ են առաջանում, որոնք խանգառում են դրա աշխատանքին: Եվ առաջին բանը, որ գալիս է մեր մտքին այն վերանորոգելն է: Ոմանք դրա վրա շատ ժամանակ են ծախսում, ոմանք՝ գումար, իսկ մյուս մասը գրեթե խնդիրներ չի ունենում, որովհետև գիտի համակարգչի հետ վերաբերվելու կանոնները:
Համակարգիչը կնոջ պես մի բան է, չհետևեցիր կթողնի քեզ միայնակ:
Ամենագլխավորը, համակարգիչը մաքուր պահելն է: Այն պետք է պարբերաբար մաքրել, թե՛ ներսից և թե՛ դրսից:

Tuesday, October 15, 2013

Ծրագրերի ավտոմատ տեղադրում


Երբ ծանոթներիցս մեկն ու մեկը խնդրում է իր համակարգիչը ֆորմատ անել ու զարմանազան ծրագրեր տեղադրել, որոնք ինքը չի օգտագործելու, ուղղակի «էնքան ա որ լինի» սկզբունքով են պետք, ապա ինձնից ահագին ժամանակ ա պահանջվում դրա համար ու ահագին ներվեր` էտ ընթացքում իրանց տված անիմաստ հարցրերին պատասխանելու համար: Այդ իսկ պատճառով, օգտագործելով MInstAll-ը, ես ստեղծել եմ «իմ» ծրագրերի փաթեթը, որն առօրյայում իմ գործը թեթևացնում է, ներվերս էլ չեն լարվում: Ծրագրերի ցուցակը հատ-հատ ձեռքով գրելու փոխարեն ավելի լավ է միանգամից սկրինշոտները տեղադրեմ՝

























Saturday, September 14, 2013

Ի՞նչպես պաշտպանվել virus-ներից


Ես առաջարկում եմ մի քանի խորհուրդ, որոնց հետևելով կնվազեցնեք Ձեր համակարգիչը վարակելու հնարավորությունը:

1. Եթե Ձեր համարակգիչը աշխատում է Windows XP օպերացիոն համակարգով:

Փորձեք Windows 8! Microsoft-ի այս փոքր ծրագիրը կօգնի ձեզ պարզել, արդյոք համատեղելի է Ձեր համակարգիչը Windows 8-ի հետ:

Եթե ինչ-ինչ պատճառներով, ցանկություն չուենք փոխելու Ձեր ՕՀ-ը, տեղադրեք բոլոր update-ները օգտվելով Microsoft-ի update-ների կենտրոնից:
Կարևորագույն update-ներից են Service Pack 3-ը և Internet Explorer 8-ը:

Համոզվեք, որ կոշտ սկավառի այն մասը, որտեղ գտնվում է օպերացիոն համակարգը աշխատում է NTFS ֆայլաին համակարգով: (My Computer > աջ կլիկ C-ի վրա > Properties > File System: NTFS)

Monday, September 9, 2013

Top 5 ֆեյսբուքյան ծրագրեր ու գործիքներ

Ուզում ես հետաքրքիր ընկեր լինես: Ես քեզ կօգնեմ, հետևյալ ֆեյսբուքյան գործիքները ու ծրագրերը ձեր timeline–ը կդարձնեն շփման հաճելի միջավայր: Դե, ոչ միայն timeline-ը, սկսեցինք`

Status shuffleՈւզու՞մ եք հետաքրքիր ստատուս: Հետևյալ ծրագիրը կօգնի ընտրել այն, ցանկացած հարցի շուրջ, և միանգամից կարող եք այն տեղադրել Ձեր էջում:

Where I’ve Been
Սիրում եք ճանապարհորդել: Հետևյալ ծրագրով, կարող եք Ձեր սեփական քարտեզի վրա նշել, թե որտեղ եք դուք եղել/ապրել, ու տարածել այն Ձեր ընկերներին:

Emoinstaller
Եկեք հրաժարվեք, ֆեյսբուքի հոգնեցնող սմայլիկներից: Ընտրեք Ձեր նախընտրած սմայլիկը և այն ավելացրեք Ձեր սմայլիկների ցուցակում:

Birthday cards
Հետևյալ հավելումը, Ձեր ընկերների ծննդյան օրերին, ավտոմատ կերպով ` կուղարկի բացիկներ, որոնք կարող եք ընտրել լայն տեսականուց:

Extended Info
Այս գործիքով կարող եք ընդլայնել Ձեր էջը: Ուզում եք բորոլը տեսնեն, թե ինչից եք վախենում, ինչ եք ուզում անել մինչ մահանալը, ինչ եք կարդում հիմա, ինչ եք ուտում հիմա, այս գործիքը Ձեր համար է: 

Բաժին ` Ծրագրեր:

Thursday, September 5, 2013

Մահվան կապույտ էկրան

Բարև, ծանոթացի'ր, ահա և Windows-ի պատմության մեջ ամենավախենալու «էկրաններից» մեկը: Համակարգիչներից օգտվողների մեծ մասը այս էկրանը տեսնելուց, սարսափում են, ու միանգամից համակարգիչը ֆորմատ անում: Բայց իրականում, սրա մեջ վախենալու բան չկա: Մեկ էլ` խեղաթյուրված կարծիք կա, որ այս էկրանը միշտ նույն սխալի դեպքում է բերում: Ո՛չ, այս հաղորդագրությունը տարբեր պատճառների հետևանք կարող է լինել, որի մասին էլ այսօր կզրուցենք: Ինչպես տեսնում եք, վերևի նկարում, Technical information:-ի տակ գրված են անհասկանալի կոդեր, որոնք էլ հենց համարվում են, խնդրի լուծման բալանին, տեսեք, թե այս կոդերը մեզ ինչ կարող են ասել: Սկսենք ,այբենական կարգով, քննարկել դրանք:
Ուշադրությունը նյութը օգտակար կլինի այն մարդկանց, որոնք Windows-ի օգտագործման հիմունքներին քիչ թե շատ ծանոթ են:

Thursday, August 29, 2013

200 անվճար ծրագրեր


Եթե ինչ որ գործողություն անելու համար կա անվճար ծրագիր, ինչու՞ չօգտվել, ներկայացնում եմ Ձեզ, մոտովորապես 200 անվճար ծրագրեր, տարբեր տիպի աշխատանքների համար:

Օֆիսային ծրագրեր
OpenOffice - օֆիսային համակարգ
PC Suite 602 - օֆիսային համակարգ
AbiWord - տեքստային խմբագրիչ
Atlantis Nova - տեքստային խմբագրիչ
Microsoft PowerPoint Viewer - power point ֆայլերի դիտորդ
Adobe Reader - pdf reader
Foxit PDF Reader - pdf reader
PDFCreator -  pdf ֆայլեր ստեղծոց
Sunbird - Օրացույց
EssentialPIM Free - Օրացույց
PhraseExpress - արագացնում ենք մեր հավաքելու(գրելու) արագությունը
ATnotes - ստեղծեք նշումներ dekstop-ին

Սեքս համակարգչի հետ

Քանի որ, վերջին ժամանակներս, համացանցում  սեքսը  դարձել է գլխավոր քննարկման առարկա, որոշեցի ես էլ հետ չմնալ, և այդ բառը ավելացնել իմ բլոգում:
Սեքս համակարգչի հե՞տ: Անհնար է՞: Սխալվում ե՛ս: Փորձի՛ր:
Իսկ, եթե լուրջ, գրառումս ուզում եմ հղել, համացանցը անմակարդակ դարձնող` սեքսամետ բլոգգերներին: Խորապես հասկանալով, որ իրական կյանքում Ձեր դժվարությունները ուզում եք հաղթահարել վիրտուալում, խորհուրդ եմ տալիս, մտածե՛լ` սրա համար զուգընկեր պետք չի:
Ձե՛ր գրառումները, Ձե՛ր փոքրիկն է կարդալու: Պատկերացնում ե՞ք Ձեր երեսի գույնը, երբ Ձեր փոքրիկը պարզի, որ ոմն ԱյԷմգօննաԹուԴայՖօռՍեկս-ը իր մայրիկն է:

Բաժին` Հումոր:

Wednesday, August 28, 2013

Ինչպես միացնել Registry Editor-ը, երբ այն անջատված է Administrator-ի կողմից

Եթե, regedit մտնելուց, տեսնում եք այս հաղորդագրությունը, ուրեմն`
1. Կա՛մ blocked, կա՛մ disabled, կա՛մ locked, անվտանգության նկատառումներով:
2. W32/Brontok-C. վիրուսի աշխատանքի հետևանք:
Ցանկացած RegEdit.exe-ին հարցում, վերադարձնելու է այս հաղորդագրությունը` Registry editing has been disabled by your administrator. Սա վերացնելու համար, կառաջարկեմ մի քանի տարբերակ`

Միացնում ենք Regedit-ը Local Group Policy Editor-ով
  1. Start -> Run (Win[key] + R)
  2. Հավաքում ենք GPEdit.msc, հետո սեղմում Enter
  3. Նավարկեք, հետևյալ կերպ ` User Configuration -> Administrative Templates -> System
  4. Settings բլոկում (աջ մասում), գտեք Prevent access to registry editing tools դրույթը, և դաբլ քլիք 
  5. Ընտրեք Disable կամ Not Configured
  6. Սեղմեք Ok
  7. Restart արեք համակարգիչը
VBS սկրպիտ, Registry Editor-ը անջատել/միացնելու համար
Բեռնեք այս` regtools.vbs, ֆայլը, և աշխատացրեք այն:
Այս փոքրիկ սկրիպտը, տվյալների բազայում ստուգելու է, եթե regedit-ը անջատող բանալին կա, ապա ջնջելու է այն, եթե չկա, ստեղծելու: Ծրագիրը բոլոր փոփոխությունները կատարում է այստեղ ` HKCU\Software\Microsoft\Windows\CurrentVersion\Policies\System.:

UnHookExec.inf by Symantec Registry-ն գործարանային վիճակի բերելու համար
Շատ դեպքերում, այս խնդիրը առաջանում է, վիրուսի հետևանքով: Վիրուսը անջատում է regedit-ը չթողնելով օգտագործողին փոփոխություններ կատարել: Միևնույն ժամանակ, «մտնում» է բոլոր exe-ների բացման հրամանի մեջ, այսինքն ամեն անգամ exe բացելուց, ինքն էլ է միանում: Այս խնդիրը լուծելու համար Symantec պապիկը սկրպիտ է առաջարկում, որը, վերադարձնում է բոլոր ստանդարտ արժեքները` BAT, COM, EXE, PIF, REG and SCR ֆայլերի համար:

Բեռնեք այս` UnHookExec.inf, ֆայլը, աջ կլիկ արեք և սեղմեք Install, որից հետո Restart արեք համակարգիչը:

Tuesday, August 27, 2013

Լավագույն անտիվիրուս

Բարև, վերջին անգամ, երբ քննարկում էինք անտիվիրուսները 2 տարի առաջ էր, ժամանակն է թարմացնել մեր գիտելքիները: Թեստի համար ընտրել ենք հետևյալ անտիվիրուսները`
avast! Free Antivirus 8.0
AVG Anti-Virus 2013
AVIRA Antivirus Premium 2013
Bitdefender Antivirus Plus 2013
BullGuard Antivirus 2013
Ensusift Anti-Malware 7.0
eScan Anti-Virus 14.0
ESET NOD32 Antivirus 6.0
Fortinet FortiCilent Lite 4.3.5
F-Secure Anti-Virus 2013
G DATA AntiVirus 2014
Kaspersky Anti-Virus 2013
Kingsoft Anti-Virus 2013.SP2.5
McAfee Antivirus Plus 2013
Microsoft Security Essentials 4.2
Panda Cloud Antivirus Free 2.1.1
Qihoo 360 Antivirus 4.0
Sophos Anti-Virus 10.2
Symantec Norton Anti-virus 2013
ThreatTrack Cipre Antivirus 2013
Trend Micro Titanium Antivirus Plus 2013 
Բոլոր անտիվիրուսները տեղադրված են եղել առանձին համակարգչի(Intel Core i5-3330 CPU և 4GB RAM) վրա, որոնք աշխատում են Windows 7 SP1 օպերացիոն համակարգով:

Ինչպես գրանցվել ebay-ում

Բարև հարգելի ընթերցող: Ինչպես տեսնում ենք գնալով ebay-ի պահանջարկը ավելի է շատանում, դրա համար որոշեցի ներկայացնել, երևի թե ամբողջական инструкция, թե ինչպես գրամցվել ebay-ում:
Ընտրում ենք պլաստիկ քարտ


   Նախ և առաջ մեզ պետք է անձնական բանկային քարտ:
Եթե Visa, ուրեմն մեզ պետք կգա հետևյալներից, որևէ մեկը` Virtual, Classic, Gold, Platinum, Infinite կամ ավելի բարձր:
   Եթե MasterCard, ապա ` Virtual, Mass (Standard), Gold, World, Platinum, World Signia, World Black Edition կամ ավելի բարձր:
   Եթե վստահ չեք, ձեր քարտը համապատասխանում է, թե ոչ, ճշտեք բանկից:
  Եթե պլանավորել եք առևտուր անել, ոչ միայն ebay-ից, խորհուրդ կտամ բացել դոլլարային հաշիվ:



Saturday, August 24, 2013

Windows 7-ի տեղադրում, քայլ առ քայլ

1. Եթե ունենք Windows 7-ի bootable DVD-ն, բաց ենք թողում 2-րդ կետը:
2. Եթե չունենք Windows 7-ի DVD-ն, բեռնում ենք iso ֆայլը այստեղից: 
2.1 Win[key]+R, կբացի հետևյալ պատուհանը, որտեղ և հավաքում եք diskpart:

2.2 Հերթականությամբ հավաքում եք հետևյալ հրամանները`
- list disk
- select disk # (որտեղ # - Flash սկավառակի -ի համարն է ցուցակում)
- clean
- create partition primary
- select partition 1
- active
-format fs=fat32 quick

2.3 Բեռնում ենք 7-zip ծրագիրը:
2.4 Extract եք անում, ինչպես նշված է հետևյալ նկարում:

Friday, July 19, 2013

Հայերեն (Armenian Phonteic 8 - Ր) ստեղնաշարի դասավորույթունը Windows-ի համար

Ինչու ընտրել Third party ծրագիր, եթե լեզուն փոխելու` պարզ գործողության հնարավորությունը, հենց ինքը` Windows-ը տվել է: Համացանցում տարածված բազմաթիվ Kdwin-նների հետ «ինչ-ասես» թե չեն խառնում: Շնորհակալություն եմ հայտնում այս ծրագրի ստեղծողին կամ ստեղծողներին, որ այսքան տարի այս պարզ ծրագիրը ծառայել է ինձ, բայց ժամանակն է հրաժարվել դրանից, քանի որ`
1. Կարիք չկա Startup-ում ունենալ 3-րդ կողմից ծրագիր
2. Նոր ստեղնաշարում կան ` »,«,՛,…,՞ սիմվոլները
3. Վստահելի է, ստեղված է հենց Microsoft-ի ծրագրային ապահովման կողմից:
Ստեղնաշարի դասավորթությունը`

Ինչպես տեղադրել…
1. Բեռնել արխիվը (լինկը գրառման վերջում)
2. Բացել zip արխիվը
3. Բացել HY(Phonteic 8-Ր) ֆայլը
4. Հետևել հրահանգներին և վերջ
Ձեր Language Bar-ում կունենաք `









Բեռնել

Tuesday, April 2, 2013

Սովորական բջջայինը դարձնում ենք սմարթֆոն









Սովորական բջջային հեռախոսները հիմնականում աջակցում են Java-հավելվածները,որն էլ թույլ է տալիս գործառույթները ընդլայնել  ընդհուպ մինչև սմարթֆոն: Սակայն, որոշ դեպքերում, Java ME պարտադրում է որոշակի սահմանափակումներ,որի հաղթահարման համար և առաջարկում ենք մի քանի ծրագրեր: 

1. Opera mini:
Կայքը`opera.com/mobile 
Այն հնարավորություն է ընձեռնում դիտել ինտերնետային էջեր,որոնք սկզբնապես հարմարեցված չեն հեռախոսի էկրանին: Opera Mini-ի վերջին, 7.1 տարբերակը կարող է գործել և ստեղնաշարից և սենսորից:

2. UC Browser
Կայքը`ru.ucweb.com 
Քանի որ Opera mini-ին նախնական տվյալները մշակում է հեռավոր սերվերում որոշ էջեր կարող են չբացվել ,ուստի որպես այլընտրանքային բրաուզեր տեղադրեք UC Browser-ը:

3. RealManiac: E-book 
Կայքը`deep-shadows.com/hax/readmaniac 
ReadManiac կիրառումը թույլ կտա ընթերցել txt, PDB ձևաչափերի էլեկտրոնային գրքեր և նույնիսկ կբացի ZIP արխիվները:


4. MiniCommander: ֆայլային մենեջեր
Կայքը`kys.su/p_minicommander
Այն, ֆայլերի և թղթապանակների հետ աշխատելուց բացի հնարավորություն է տալիս բացել ZIP- и JAR արխիվները:



Բաժին`ITsoft

«BionicOpter» ճպուռը










Բաժին`IThard

Saturday, March 23, 2013

Անմահության ճանապարհային քարտեզը







Ըատ "Global Future 2045" նախաձեռնության անմահության ճանապարհը ուրվագծվում է պարզ ու հստակ`


  • 2020-ին գիտնականները “համակարգիչ- ուղեղ” ինտերֆեյսի միջոցով կկարողանան կառավարել մարդու ուղեղը: 
  • 2025-ին մարդու ուղեղը հիշողություններով, գիտակցությամբ հանդերձ կտեղադրվի բիոռոբոտում: 
  • Հաջորդ քայլը կլինի արհեստական ​​ուղեղի ստեղծումը,որում հնարավոր կլինի բեռնել անհատի ամբողջ գիտակցությունը: 
  • 2045-ին կստեղծվի մարդու հոլոգրաֆիկ տարբերակի նման լիակատար անմարմին գիտակցություն: 



Բաժին`ITկյանք

Friday, March 22, 2013

Պետական տրոյան






FinSpy (FinFisher)տրոյանը ամբողջ աշխարհի իրավապահ մարմինների կողմից օգտագործվում է հանցագործների կամ քաղաքական ակտիվիստների գաղտնի հսկողության համար: 

Այն տեղադրվում բջջային հեռախոսներում և գրանցում է բոլոր խոսակցություններն ու այլ գաղտնի տեղեկությունները: Ողջ տվյալներն ուղարկվում է իրավապահ մարմնին պատկանող սերվերին: 

FinSpy –ը մշակել է Gamma Group International (Մյունխեն, Գերմանիա)ընկերությունը ,իսկ վաճառքով զբաղվում է Մեծ Բրիտանիայում գտնվող դուստր ձեռնարկությունը:Տրոյանի գնորդները կարող են լինել միայն պետական ​​կազմակերպությունները: 




Բաժին`ITsecurity

Thursday, March 21, 2013

Միացեք հանրային վեբ-տեսախցիկներին






Որոշ պարզ գործողություններով, լիովին օրինական, կարելի է միանալ հանրային տեսախցիկներին: Google-ում կարող եք գտնել որոշակի հոսքային սերվերի կոդը պարունակող բազմաթիվ հղումներ: Օրինակ AXIS 2400 Video Server-ի վեբ-ինտերֆեյսի հասցեում առկա է կոդի « indexFrame. shtml Axis » հատվածը: «inurl:» ծառայողական բառով կազմեք «inurl: indexFrame.shtml Axis» հարցումը,մուտքագրեք այն որոնման վանդակում , սեղմեք առաջին իսկ հղումը և աշխարհի շատ քաղաքների հանրային տեսախցիկները մատչելի կդառնան; 

Google-ի որոնման վանդակում տպելով «inurl: CgiStart? Page = Single», կտեսնեք բազմաթիվ այլ հասարակական տեսախցիկներից հեռարձակող կայքերի հղումները: 

Որոշ տեսախցիկներ կարելի է գտնել ըստ ծրագրային ապահովման անվան:. Օրինակ, webcamXP-ի դեպքում որոնման հարցումը պետք է լինի`«my webcamXP server!»: 


Բաժին`ITsecurity

Tuesday, March 19, 2013

Անցանկալի մարդկանց վերացնում ենք ...






Մաքս Պլանկի ընկերության ինֆորմատիկայի ինստիտուտի մասնագետները մշակել են ծրագիր,որը տեսահոլովակից հեռացնում է անցանկալի մարդկանց: 

Նմանատիպ հատուկ էֆեկտները նախկինում միայն Հոլիվուդում էին օգտագործվում, սակայն մոտակա ապագայում համապատասխան ծրագրային ապահովումը ցանկացած համակարգչին մատչելի կլինի: 

Ծրագիրը վերլուծում է վիդեոկադրերի հաջորդականությունը և հաշվարկում ստատիկ ֆոնի պիքսելները: Դրանից հետո, այն շրջակա միջավայրից վերցնում ու փոխում է ավելորդ օբյեկտը պարունակող կադրերի փիքսելները: 






Բաժին`ITsoft

Monday, March 18, 2013

Դեմոկրատիան ինտերնետի միջոցով



Իլլինոիսի (ԱՄՆ) համալսարանի սոցիոլոգ Ռոբերտ Մակչեսնին համոզված է,որ ժամանակակից կապիտալիզմն ու ինտերնետ-դեմոկրատիան անհամատեղելի են: 
Ինտերնետի միջոցով դեմոկրատիայի հաղթանակը հաստատելու համար ,գիտնականը առաջարկում է` 

  1. լայնաշերտ անվճար ինտերնետը հավասրացնել մարդու հիմնարար իրավունքներին 
  2. ներդնել գովազդի խստացված կարգավորում 
  3. արգելել գովազդի ծախսերը որպես արտադրական ներկայցնելն ու հարկերից խուսափելը 
  4. թվային «բնական մենաշնորհների» խստագույն կարգավորում 
  5. հավասարեցնել ինտերնետից օգտվողների գործունեության գաղտնիությունը անձնական նամակագրությանը 
  6. արգելել օգտատերերի չարտոնված հետևումը


Բաժին`ITկյանք